Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատարագ է մատուցել Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, որին ներկա են գտնվել ընդամենը մի քանի հազար կաթոլիկներ, հաղորդում է Reuters-ը, հավելելով՝ Վրաց ուղղափառ եկեղեցու պաշտոնական պատվիրակությունը որոշել է ծիսակարգին ներկա չգտնվել, չնայած Վատիկանի ակնկալիքներին:
Պատարագից երկու օր առաջ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը ուղերձ էր հղել իր հոգևոր հոտին, ընդգծելով՝ դեռևս միջնադարից ուղղափառները կաթոլիկների ծիսակարգերին չեն մասնակցում, քանի դեռ դավանաբանական տարբերությունները չեն հաղթահարվել: Թբիլիսյան պատարագին ներկա են եղել ոչ միայն տեղի հայ կաթոլիկները, այլև հյուրեր Հայաստանից: Հռոմի պապը Վրաստանից կմեկնի Ադրբեջան: